Մոսկվա-Գյումրի ավիատոմսերը ռուսաստանցիների համար ամենաէժանների թվում են

Մոսկվա-Գյումրի ավիատոմսերը ռուսաստանցիների համար ամենաէժանների թվում են

PanARMENIAN.Net - Մոսկվա-Գյումրի չվերթի և հետադարձ ավիատոմսը ռուսաստանցիների համար 2017-ի հոկտեմբեր ամսվա ամենաէժան ավիափոխադրումների եռյակում է ընդգրկվել:

Ավիաուղևորության արժեքը դեպի Հայաստանի երկրորդ քաղաք հետադարձով6760 ռուբլի է (մոտ 55.000 դրամ), հայտնում է Lenta.ru-ն՝ ճամփորդությունների Onetwotrip ծառայության փորձագետների վրա հղումով: Էժան ավիաչվերթների ցուցանիշով Գյումրին 3-րդ տեղում է:

Առաջին տեղում Մոսկվա-Բավարիա ավիաչվերթն է, որի երկկողմանի տոմսի արժեքն է 4140 ռուբլի (մոտ 34.000 դրամ), երկրորդ տեղում՝ Մոսկվա-Մինսկ և հետադարձ ուղղությունը՝ 5600 ռուբլի արժողությամբ (մոտ 46.000 դրամ):

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---