Մոսկվայից Գյումրի թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել. Ուղևորներից մեկը ծխել է22 սեպտեմբերի 2017 - 09:58 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայից Գյումրի թռչող «Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող Boeing օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Միներալնիե Վոդի քաղաքում՝ ծխող ուղևորի պատճառով: Բանն այն է, որ ծխող ուղևորը հրաժարվել է ենթարկվել բորտուղեկցորդների պահանջներին և հանգցնել ծխախոտը, գրում է rbc.ru: Հունիսի վերջին ավիաընկերությունը նախազգուշացրել էր, որ օդանավերը ստիպված կլինեն արտահերթ վայրէջք կատարել, եթե օդանավում ծխելու դեպքեր գրանցվեն։ «Քանի որ օդանավում ծխելու դեպքերը հաճախակի են դարձել, մենք որոշում ենք կայացրել խստացնել ծխող ուղևորների դեմ պայքարի միջոցառումները՝ հիմա ծխող ուղևորներ հայտնաբերելու դեպքում հարկադիր վայրէջք կկատարվի մոտակա հասանելի օդանավակայանում»,- ասել է ընկերության ղեկավար Անդրեյ Կալմիկովը։ Նա ընդգծել էր, որ ուղևորին, ում պատճառով որևէ ինքնաթիռ ստիպված կլինի հարկադիր վայրէջք կատարել, կիջեցնեն ինքնաթիռից, ինչպես նաև նրանից կգանձեն հարկադիր վայրէջքի հետևանքով առաջացած բոլոր հավելյալ ծախսերը։ Նմանատիպ դեպք էր գրանցվել նաև հուլիսին՝ Սանկտ–Պետերբուրգ–Մախաչկալա չվերթը կատարող ինքնաթիռում։ Այդ ժամանակ ինքնթնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |