Լևոն Մկրտչյան. ՀՀ-ում արևմտահայերենով դպրոց ունենալու փորձեր են արվում

Լևոն Մկրտչյան. ՀՀ-ում արևմտահայերենով դպրոց ունենալու փորձեր են արվում

PanARMENIAN.Net - Սիրիահայ երեխաների ընդգրկումը մեր կրթական համակարգ ևս ներառական կրթություն է: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ հանդիպմանը՝ նշելով, որ դեմ է ներառական կրթության մեջ միայն հաշմանդամություն ունեցող երեխաներին դիտարկելուն:

«Սիրիահայ երեխաների ընդգրկումը մեր կրթական համակարգ ևս ներառական կրթություն է», - ասել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանում արևմտահայերենով դպրոց ունենալու փորձեր են արվում, հայտնում է Aysor.am-ը։

Նախարարը նաև ընդգծել է, որ նախորդ տարվա ընթացքում համընդհանուր ներառական կրթության համակարգ է ներդրվել ՀՀ Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում։

Նրա խոսքով՝ ՀՀ ներառական կրթության մեջ ընդգրկված է շուրջ 5800 երեխա։ «Հատուկ 4 դպրոցների և երեխաների գնահատման կենտրոնի վերակազմավորման արդյունքում ձևավորվել է 6 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն Երևան, Գորիս, Կապան, Սիսիան, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքաներում», - նշել է նախարարը։

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Հանրակրթության մասին» օրենքի այն պահանջը, որի համաձայն՝ հանրապետությունում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ասել է, որ օրենքի պահանջ է` 2025-ին անցնել համընդհանուր ներառական կրթության կազմակերպման և որոշ դեպքերում ծնողների չգիտակցելու կամ խնդրին լուրջ չվերաբերվելու դեպքում շատ երեխաներ կարող են դուրս մնալ կրթությունից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---