Ադրբեջանցի պատգամավոր․ Եթե հայերը գավաթ խփեին ռեստորանում, գլխներին օղու շիշ կջարդեին

Ադրբեջանցի պատգամավոր․ Եթե հայերը գավաթ խփեին ռեստորանում, գլխներին օղու շիշ կջարդեին

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի պատգամավոր Ռաֆայել Ջաբրայիլովը հունից դուրս է եկել, տեսնելով Բաքվում «Եվրանեսթի» նիստին գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, գինու գավաթները ձեռքերին արված լուսանկարը։

Պետաիրավական քաղաքականության կոմիտեի անդամ Ջաբրայիլովը հայտարարել է, որ նրանք հատուկ են նկարահանվում Բաքվում գավաթներով՝ սեփական վարկանիշը բարձրացնելու համար։

«Ես կարծում եմ, որ նրանք այդ լուսանկարներով սադրում են ադրբեջանցիներին, որ մեկնումեկը չդիմանա ու հարձակվի նրանց վրա։ Իհարկե, Հայաստանի ներկայացուցիչները դրանից հետո միանգամից իրենց զոհ կներկայացնեն․․․ այդ լուսանկարները նրանք հյուրանոցի համարում են արել։ Եթե ռեստորանում այսպես անարժան իրենց պահեին, որևէ ադրբեջանցի օղու շիշը գլուխներով կջարդեր։ ՃԻշտն ասած, դա հոգուս մյուռոն կլիներ», - ասել է նա, միանգամից նշելով, որ, ամեն դեպքում բռնությունը «ճիշտ մեթոդ» չէ։

Աշոտյանն ու Թանդիլյանը Բաքվում մասնակցում են «Եվրանեսթի» սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին։ Համաժողովը նվիրված է Արևելյան գործընկերության երկրներում կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---