ՀՀ-ն դիտորդ կունենա Քրդստանի հանրաքվեում

ՀՀ-ն դիտորդ կունենա Քրդստանի հանրաքվեում

PanARMENIAN.Net - Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը դիտորդական առաքելությամբ Էրբիլ է մեկնել:

Նա մեկնել է Իրաքյան Քրդստանում կայանալիք անկախության հանրաքվեի առիթով, հանրաքվեն անցկացնող ընտրական հանձնաժողովի հրավերով, հայտնում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության լրատվական ծառայությունը:

Իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտարարել են Իրաքից անջատվելու վերաբերյալ անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, որը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 25-ին: Բաղդադում հանրաքվեն ապօրինի են համարում՝ խորհրդարանը դեմ է քվեարկել: Դեմ են նաև ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԱԿ-ը՝ նրանք առաջարկել են Իրաքյան Քրդստանի ղեկավար Բարզանիին հետաձգել հանրաքվեն: Կողմ է արտահայտվել միայն Իսրայելը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ են արտահայտվել Քրդստանում սեպտեմբերի 25-ին կայանալիք անկախության հանրաքվեին: Ավելի վաղ նմանատիպ կոչով էին հանդես եկել Իրաքի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Իբրահիմ ալ Ջաֆարին, Ջավադ Զարիֆն ու Մևլութ Չավուշօղլուն: Իրանը հայտարարել է, որ կփակի Իրաքյան Քրդստանի հետ սահմանը, եթե տարածաշրջանը հանրաքվեի արդյունքում անկախություն հռչակի Բաղդադից: Դեմ է նաև Արաբական երկրների լիգան:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---