Բիլ Գեյթսն անցել է Android սմարթֆոնի

Բիլ Գեյթսն անցել է Android սմարթֆոնի

PanARMENIAN.Net - Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը խոստովանել է հարցազրույցում, որ անցել է Android սմարթֆոնի:

Ենթադրվում է, որ մինչ այդ ձեռներեցը օգտվել է Windows Phone-ից: Հայտնի է, որ հենց այդ օպերացիոն համակարգի սմարթֆոններից են օգտվել գործարարի երեխաները, որոնց արգելվում էր օգտվել Apple-ից:

Գեյթսը պատմել է նաև, որ համակարգչում Windows է օգտագործում, իսկ Android սմարթֆոնի է անցել բոլորովին վերջերս: Եվ այնուամենայնիվ, ձեռներեցի գաջեթում բազմաթիվ սոֆթեր կան Microsoft-ից, գրում է Korrespondent.net-ը Cnet-ի վրա հղումով:

Լրագրողի զարմացած հարցին iPhone-ի առկայության մասին Գեյթսն ասել է, որ «ոչ, iPhone չունի»:

Microsoft-ի նախկին գլխավոր տնօրենի դիրքորոշումը հակասում է ներկայիս ղեկավար Սաթյա Նադելի ավելի դեմոկրատական մոտեցմանը: Վերջինս մի քանի տարի առաջ ցուցադրել էր Outlook փոստային ծառայությունն իր iPhone-ի վրա:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---