Շարմազանով. Ղարաբաղում չկան օկուպացված տարածքներ![]() 29 սեպտեմբերի 2017 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղում չկան օկուպացված տարածքներ, իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Անկարան անելիք չունի Արցախյան գործընթացում: Այսպիսի հայտարարություն է արել խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Թուրքիայի ՊՆ ղեկավարի հայտարարությանը: Սպետեմբերի 28-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլին Բաքվում հայտարարել է, թե «Ղարաբաղի ազատագրումը, որն Ադրբեջանի տարածքն է, կարևոր է, և ադրբեջանական հողերը վաղ թե ուշ կազատագրվեն հայկական օկուպացիայից»: Նա հավելել է, որ Թուրքիան և Ադրբեջանը պետք է միավորեն ջանքերը ռազմարդյունաբերության ոլորտում, քանի որ խնդիրներ են առաջանում օտարերկրյա պետություններից զենքի գնման հարցում: «Թուրքիան հստակ ադրբեջանամետ ուղղվածություն ու կարծիք ունի։ Թուրքիան թե ռազմական, թե քաղաքական, թե տնտեսական օժանդակություն է ցույց տվել Ադրբեջանին, Թուրքիան այն երկիրն է, որը սատարել է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունը ապրիլյան պատերազմի ժամանակ», - ասել Է Շարմազանովը, հայտնում է Aysor.am-ը: ՀՀԿ խոսնակն ընդգծել է՝ Թուրքիայի պաշտպանության նախարարն իր հայտարարությամբ ապացուցեց, որ Ադրբեջանը ոչ այլ ինչ է, քան երկրորդ թուրքական պետություն: Ինչ վերաբերում է օկուպացված տարածքներին՝ Շարմազանովն ասել է՝ նման տարածքներից Թուրքիան չպետք է խոսի: «Ղարաբաղում չկան օկուպացված տարածքներ։ Ադրբեջանն է օկուպացրել Ղարաբաղի տարածքները՝ Գետաշենը, Շահումյանը, Մարտունաշենը։ Բոլորի աչքի առաջ, օրը ցերեկով հենց Թուրքիան է օկուպացրել Եվրամիության անդամ երկրի՝ Կիպրոսի 38 տոկոսն ու առ այսօր օկուպացված է պահում տարածքը», - նշել է ԱԺ փոխնախագահը: Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությանն անդրադարձել էին նաև ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |