Մոնատիկի համերգի կազմակերպիչ. Արեցինք հնարավորը, բայց տոմսերը չվաճառվեցին

Մոնատիկի համերգի կազմակերպիչ. Արեցինք հնարավորը, բայց տոմսերը չվաճառվեցին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Երևանում կայանալու էր առաջին UpEvn Open Air 2017 երիտասարդական փառատոնը, որի շրջանակում ելույթ էին ունենալու դիջեյներ, երգիչներ և երաժիշտներ Հայաստանից, Եվրոպայից, Ուկրաինայից և Ռուսաստանից: Նրանց թվում պետք է լինեին նաև ռուսաստանցի ռեփեր, Presnya Family երաժշտական լեյբլի հիմնադիր Kravz-ը և ուկրաինացի երգիչ, պարող, երգերի հեղինակ, կոմպոզիտոր Monatik-ը, սակայն համերգը չի կայանա:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում կազմակերպիչ Prime Production ընկերության տնօրեն Էդգար Հոկտանյանը հայտարարել է, որ նրանք հնարավոր ամեն ինչ արել էին, որպեսզի համերգը կայանա:

«Մենք գովազդային արշավ էինք կազմակերպել գումար ծախսել և մեզանից կախված ամեն ինչ արել, որպեսզի համերգը կայանա, սակայն տոմսերը չվաճառվեցին»,-ասել է նա:

PanARMENIAN.Net –ի հետ զրույցում Մոնատիկի և Kravz-ի տնօրեն Թամարա Վասյուխինանհայտարարել է, որ համերգի չեղարկման մեղավորը կազմակերպիչ ընկերություն Prime Production-ն է:«Ընկերությունը չի կատարել պարտավորությունները արտիստի հանդեպ: Նրան չեն վճարել, ինչպես սովորաբար ընդունված է, հոնորարի մի մասը: Բացի այդ, մեզ մինչև վերջին պահը խաբում էին, կեղծ տեղեկություններ տրամադրելով տոմսերի վաճառքի վերաբերյալ: Ասում էին, որ տոմսերը վաճառվում են, պրոմոն անցկացվում է ինչպես հարկն է»,-ասել է Վասյուխինան:

«Մենք նույնիսկ տոմսերի գները իջեցրիքն մինչև 3000 դրամ, հույս ունենալոով, որ այդ դեպքում ավելի շատ մարդիկ իրենց կկարողանան թույլ տալ համերգի գնալ, սակայն մեր հույսերը չարդարացան»,-ասել է Հոկտանյանը:

Ըստ նրա, Prime Production ընկերությունը կատարել է պայմանագրի բոլոր կետերը: «Մնացել է միայն համերգի չեղարկման դիմաց արտիստին 70.000 ռուբլի վճարել: Մենք պետք է դա այսօր անեինք, սակայն չհասցրեցինք, անպայման կվճարենք», -հավաստիացրել է Հոկտանյանը՝ հավելելով, որ շատ հիասթափված է ստեղծված իրավիճակից և չգիտի կշարունակի արդյոք զբաղվել համերգների կազմակերպմամբ:

Սեպտեմբերի 28-ի երեկոյան կազմակերպիչները հայտնեցին, որ համերգը չի կայանալու: Կազմակերպիչների տարածած հաղորդագրության համաձայն, վաճառվել է ոչ ավելի քան 200 տոմս, և «նման մեծ միջոցառումը չի կարող իրականանալ առանց պետական և հովանավորչական աջակցության ու տոմսերի վաճառքի ցածր ակտիվության դեպքում»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---