WSJ. Samsung-ն iPhone X-ով ավելի շատ կվաստակի, քան Galaxy S8-ը![]() 3 հոկտեմբերի 2017 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը, որի սմարթֆոնները այֆոնների մրցակիցներն են համաշխարհային շուկայում, Apple-ի սմարթֆոնների համար մասերի արտադրությամբ ավելի շատ է վաստակում, քան սեփական սմարթֆոնների համար մասերի արտադրությունով: Այդ են վկայում The Wall Street Journal-ի համար Counterpoint Technology ընկերության հետազոտության արդյունքները: Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ առաջիկա 20 ամսում շուկայում մոտ 130 մլն նոր iPhone X կվաճառվի և մոտ 50 մլն Galaxy S8: Ընդ որում, մեկ iPhone X-ից կորեական ընկերությունը կստանա 110 դոլար, իսկ 1 Galaxy S8-ից՝ 202 դոլար: Արդյունքում Samsung-ն այֆոններով 4 մլրդ դոլարից ավելի կվաստակի, գրում է Republic-ը: Ինչպես նշում է պարբերականը, խոշոր մրցակիցների համագործակցության դեպքերը հազվագյուտ չեն համաշխարհային շուկայում, սակայյն Samsung-ի և Apple-ի կապերը շատ ավելի խորն են, քան դա լինում է սովորաբար նման դեպքերում: Երկու ընկերությունների համագործակցությունը սկսվել է ավելի քան 10 տարի առաջ, երբ Samsung-ը սկսեց ֆլեշ հիշողության սարքեր արտադրել մինչ այդ շուկայում հայտնված iPod նվագարկիչների համար: iPhone-ի հայտնվելու հետ կորեական ընկերությունը դարձավ դրանց համար միկրոչիպերի և OLED-դիսփլեյների արտադրողը: Apple-ի և Samsung-ի շահույթների հանրագումարը կազմում է սմարթֆոնների ամբողջ շուկայի շահույթի մինչև 95 տոկոսը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |