«Բարսելոնան» միացել է Կատալոնիայի համընդհանուր գործադուլին. Ակումբը փակ է![]() 3 հոկտեմբերի 2017 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլային «Բարսելոնա» ակումբը միացել է Կատալոնիայի համընդհանուր գործադուլին՝ հոկտեմբերի 3-ին ակումբը փակ է: Թիմերից ոչ մեկը, այդ թվում երիտասարդական, չի մարզվում: Համապատասխան հաղորդագրությունն ակումբը տարածել էր հոկտեմբերի 2-ին, գրում է Sport.ru-ն ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքի վրա հղումով: Հոկտեմբերի 1-ին Կատալոնիան, անտեսելով Մադրիդի սպառնալիքներն ու արգելքները, անցկացրեց անկախության հանրաքվե:Ըստ Կատալոնիայի իշխանությունների, Իսպանիայից անջատվելու օգտին քվեարկել է մասնակիցների 90 տոկոսը: Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում տեղի է ունեցել հանրահավաք, որտեղ Կատալոնիայի ազգայնական հասարակական կազմակերպությունների առաջնորդները հայտարարել են, որ հոկտեմբերի 3-ին համընդհանուր գործադուլ է հայտարարվում: Մինչդեռ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պիկեն և Ռամոսը վիճել են Կատալոնիայի անկախության հանրաքվեի պատճառով: «Ռեալի» պաշտպան Ռամոսը մեղադրել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պիկեին Իսպանիայի հավաքականում տրամադրություններն ապակայունացնելու մեջ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |