Ամստերդամում ագռավներին կսովորեցնեն մաքրել փողոցները ծխախոտի մնացորդներից

Ամստերդամում ագռավներին կսովորեցնեն մաքրել փողոցները ծխախոտի մնացորդներից

PanARMENIAN.Net - 2 արդյունաբերող ինժեներ Ամստերդամից ստեղծել է Crowded Cities ստարտափը, որի շրջանակում նախատեսվում է ագռավներին սովորեցնել մաքրել փողոցները ծխախոտի մնացորդներից: Հոլանդացիները սարքեր կտեղադրեն զբոսայգիներում, որոնց վերին մասը բաց կլինի և որոնք գետնանուշ կտան ծխախոտի մնացորդների և աղբի փոխարեն:

Ըստ ինժեներների, նրանք կերկուրն ու ծխախոտի մնացորդները կդնեն սարքի վրա, որպեսզի ագռավը սովորի դրանք կողք կողքի տեսնել: Երբեմն թռչունը մի քիչ անվճար գետնանուշ կստանա՝ մինչև որ ընտելանա: Իսկ երբ սնունդը վերջանա, ագռավը կսկսի ծխախոտի մնացորդը շարժել և ի վերջո այն կհայտնվի սարքի ներսում տեղադրված աղբարկղում: Իսկ փոխարենը կվարձատրվի, գրում է TJ-ն:

Հոլանդացիները մտադիր են փորձարկել սարքը՝ երբ ագռավը հասկանա կապը սննդի անկման և ծխախոտի մնացորդի միջև, իրենք շուրջը մի քանի հանգած ծխախոտ կնետեն: Այդպես թռչունը կհասկանա, որ դրանք հարկավոր է վերցնել և արախիս ստանալ:

Սակայն, հեղինակները վստահ չեն, որ նման մարզումներն օգտակար կլինեն ագռավների համար: Նրանք նշել են, որ շրջակա միջավայրի համար հանգած ծխախոտներից վնասն այնքան մեծ է, որ «մի քանի ագռավը մեծ գին չէ» դրա դիմաց, թեև պատրաստ են մտածել նաև այլընտրանքի վրա:

Ինժեներները ֆինանսավորում են որոնում իրենց նախագծի համար:

Ագռավները նման ստարտափի համար լավագույն հավակնորդներն են, նրանք ընկալում են պատճառահետևանքային կապը և կարողանում են աշխատել միանգամից 3 գործիքով, նաև բազմաստիճանի գլուխկոտրուկներից են հասկանում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---