Երեւանը մեծ նշանակություն է տալիս հայ-բրիտանական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը14 փետրվարի 2008 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Չարլզ Լոնսդեյլը: Ողջունելով դեսպանին` ԱԳ փոխնախարարը հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության կատարման գործում: Խոսելով հայ-բրիտանական հարաբերությունների ներկա մակարդակի մասին, փոխնախարար Բայբուրդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման գործընթացը եւ նպատակադրված է Մեծ Բրիտանիայի հետ առավել ամրապնդել եւ խորացնել երկկողմ հարաբերությունները: Զրույցի ընթացքում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանը նույնպես գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Բրիտանիայի ակտիվ գործակցության կապակցությամբ եւ վստահեցրեց, որ ջանք չի խնայի առավել ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, դարձնելու դրանք առավել բովանդակային, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |