Քոչարյան. Մամեդովի գրառումն ապացուցում է, թե ինչն է խոչընդոտում ԼՂ կարգավորմանը18 հոկտեմբերի 2017 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի օգնականի գրառումը հերթական ապացույցն է, թե ինչն է խոչընդոտում ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Այսպես է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Նովրուզ Մամեդովի գրառմանը: Մամեդովն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե, իբր, ՀՀ նախագահը խախտել է բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Որոշվել էր, որ բացի համաձայնեցված դրույթներից այլ հայտարարություններ չեն արվի, բայց նա չի կատարել խոստումը», - գրել է նա: «Մամեդովի քարանձավային մտածելակերպի արգասիք հանդիսացող գրառումները հերթական ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը», - գրել է Քոչարյանը Twitter-ի միկրոբլոգում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հանդիպում է ունեցել նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Իր խոսքում Սարգսյանը նաև ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները: «Որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք», - նշել է նա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |