Շաբոյան. Միսն ու ձուկը թանկացել են արտահանման աճի պատճառով

Շաբոյան. Միսն ու ձուկը թանկացել են արտահանման աճի պատճառով

PanARMENIAN.Net - Հայաստանում մսի և ձկնամթերքի շուկաներում թանկացումներ են գրանցվել: Այդ մասին Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

«Մսի գնի բարձրացումը կազմում է մոտավորապես 10-15 տոկոս: Մեր ունեցած տեղեկություններով` մսի գնի բարձրացումը հիմնականում պայմանավորված է արտահանման ավելացմամբ, այսինքն մեծ պահանջարկը բերել է դրան»,- ասել է Շաբոյանը, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով ձկան գնի բարձրացմանը` ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ տարվա սկզբից ձկնամթերքի գնի աճը կազմում է մինչև 30 տոկոս:

«Սա պայմանավորված է Ռուսաստանում ձկան ներմուծման գծով ընթացակարգերի պարզեցմամբ, հեշտացմամբ: Դրա արդյունքում` ձկան արտահանման ծավալները դեպի Ռուսաստան այս տարվա ընթացքում մեծ չափով ավելացել են և մեծ պահանջարկը առաջ է բերել ներքին շուկայում գների բարձրացում»,- ասել է Շաբոյանը:

ՀՀ ՏՄՊՊՀ վիճակագրական տվյալների համաձայն՝ նորզելանդական կարագի գինը բարձրացել է 38%-ով՝ 2017-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին 1 կգ համար կազմելով 3842 դրամ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1 կգ նորզելանդական կարագի գինը 2779 դրամ է կազմել: ՏՄՊՊՀ պաշտոնական կայքում հրապարակված կարագի շուկայի ուսումնասիրությունների մասին զեկույցի համաձայն՝ միջազգային շուկայում նորզելանդական կարագի գնաճը կազմել է 113%:

Ընթերցեք նաև.Նորզելանդական կովերն ընդդեմ հայկական սառնարանների․ Ինչու և ինչքան է կարագի գինը բարձրանում

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---