Menu Group-ը $3 մլն ներդրում է ներգրավել

Menu Group-ը $3 մլն ներդրում է ներգրավել

PanARMENIAN.Net - Menu Group առաքման ծառայությունը, որը գործում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Վրաստանի և Բելառուսի տարածքում, 3 մլն դոլար ներդրում է ներգրավել ամերիկյան Perea Capital, Hayastan 1 և լատվիական SOLventures հիմնադրամներից, վերջինը կառավարում է Delivery Club-ի հիմանդիր Լևոն Հովհաննիսյանը:

Գումարը կներդրվի ծառայության հետագա տեխնոլոգիական զարգացման և նոր շուկաներ նվաճելու նպատակով:

«Միջոցները թույլ կտան մեզ արագացնել աճը, բարձրացնել մենեջմենթի ու փորձի մակարդակը, գիտահեն, արագ զարգացում ապահովել՝ միաժամանակ առաջնային համարելով մեր հաճախորդների, գործընկեր ռեստորանների, հավատարիմ առաքիչների և մյուս աշխատակիցների շահերը», - ասել է Menu Group-ի հիմնադիր Վահան Քերոբյանը:

Տարեկան ընկերությունը մոտ 1 մլն առաքում է իրականացնում Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում: 2017-ին ակնկալվում է 3 մլն դոլար շահույթ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---