HMD Global-ը ներկայացրել է ապակյա Nokia 7-ը

HMD Global-ը ներկայացրել է ապակյա Nokia 7-ը

PanARMENIAN.Net - HMD Global ընկերությունը Չինաստանում ներկայացրել է ապակյա Nokia 7-ը՝ միջին մակարդակի իր նոր սմարթֆոնը: Սմարթֆոնն ալյումինե շրջանակով կորպուս ունի՝ կլորացված Corning Gorilla Glass ապակյա պանելներով:

Nokia 7-ը հագեցած է 5,2-դյույմանոց դիսփլեյով՝ Full HD (1920 х 1080 պիկսել) թողունակությամբ, Corning Gorilla Glass 3 ապակիներով՝ 2.5D կլորացված եզրերով, մատնահետքերի սքաներով, 16-մեգապիկսելանոց հիմքով և 5-մեգապիկսելանոց առջևի տեսախցիկով, գրում է Ferra.ru-ն:

Առանձնահատկություններից է Dual-Sight երկկողմանի տեսանկարահանման հնարավորությունը, երբ առջևի և հիմնական տեսախցիկները միաժամանկ են նկարահանում՝ ստեղծելով այսպես կոչված Bothie:

Ապարատային հիմքը 8-միջուկանի Qualcomm Snapdragon 630-ն է, 4 կամ 6 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներկառուցված ֆլեշ հիշողությամբ, որը կարող է ընդլայնվել մինչև 128 ԳԲ microSD քարտի օգնությամբ: Մարտկոցն ունի 3000 մԱժ ծավալ:

Կա 2 SIM քարտի հնարավորություն, 4G VoLTE, Wi-Fi (802.11 ac), Bluetooth 5, GPS, USB Type-C: Չափսերը՝ 141,2 x 71,45 x 7,92 մմ: Աշխատում է Android 7.1.1 Nougat օպերացիոն համակարգով, խոստացվել է Android 8.0 Oreo թարմացում:

Nokia 7-ը վաճառքում կհայտնվի սև և սպիտակ տարբերակով հոկտեմբերի 24-ից՝ 376 և 406 դոլարով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---