BlackBerry-ն նոր Motion սմարթֆոնի վաճառք է սկսում Եվրոպայում

BlackBerry-ն նոր Motion սմարթֆոնի վաճառք է սկսում Եվրոպայում

PanARMENIAN.Net - BlackBerry-ի նորագույն Motion սմարթֆոնը վաճառքի է հանվում Եվրոպայում:

Ավելի վաղ սմարթֆոնը վաճառքի էր հանվել Արաբական Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում:

Բրիտանացի վերավաճառողները BlackBerry Motion-ը գնահատում են 399 ֆունտ սթերլինգ, իսկ Եվրոպայի մյուս երկրներում՝ 469 եվրո: Մեծ Բրիտանիայում վաճառքը կսկսվի հոկտեմբերի վերջում, գրում է Ferra.ru-ն:

Դա 100 եվրոյով քիչ է, քան QWERTY ստեղնաշարով BlackBerry Keyone-ի գինը եվրոպական վաճառքի մեկնարկին:

. BlackBerry Motion-ի էկրանը զբաղեցնում է առջևի գրեթե ամբողջ պանելը: Արտադրողն է TCL Communication ընկերությունը:

Սմարթֆոնն ունի մատնահետքերի սքաներ Smart Convenience Key կոճակում: Այն հագեցած է 5,5-դյույմանոց IPS-էկրանով Full HD (1920 х 1080 պիկսել) թողունակությամբ, 12-մեգապիսկելանոց հիմնական տեսախցիկով Sony IMX378 սենսորով, 8-մեգապիկսելանոց առջևի տեսախցիկով:

Ապարատային հիմքում Qualcomm Snapdragon 625 8-միջուկանի պրոցեսորն է, 4 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներկառուցված ֆլեշ-հիշողությամբ, որը կարող է ընդլայնվել 2 ՏԲ ծավալով microSD քարտի օգնությամբ: Մարտկոցն ունի 4000 մԱժ ծավալ և Qualcomm Quick Charge 3.0. արագ լիցքավորում:

BlackBerry Motion-ը BlackBerry-ի առաջին սմարթֆոնն է, որը IP67 մակարդակի պաշտպանություն ունի ջրից:

Աշխատում է Android 7.1.1 Nougat օպերացիոն համակարգով, չափսերը հետևյալն են՝ 155,7 x 75,4 x 8,13 մմ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---