Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը հարսանիքի են պատրաստվում20 հոկտեմբերի 2017 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ու հայտնի թենիսիստուհի, Մեծ սաղավարտի մրցումների 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը հայտարարել են, որ պատրաստվում են հարսանեկան հանդեսին: Հարսանիքը կայանալու է Նոր Օրլեանում, ուստի ամուսինները մեկնել են այնտեղ նախապատրաստական աշխատանքներով զբաղվելու՝ նորածին դստերը թողնելով տանը, հայտնում է բրիտանական Daily Mail-ը: Հանդիսությունը կայանալու է աշնան ավարտին, Նոր Օրլեանի բարձրակարգ ռեստորաններից մեկում: Ամուսնանալու մտադրության մասին զույգը հայտնել էր 2016-ի դեկտեմբերին՝ նշանադրության ժամանակ: Նրանք հայտարարել էին, որ մտադիր են հարսանիքն անել երեխայի ծնվելուց հետո: Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որը 2017-ին ընդհատել էր ելույթները հղիության պատճառով, 3090 գ քաշով աղջիկ է ունեցել: Ծննդաբերությունն անցել է Ֆլորիդայի նահանգի կլինիկայում: Ալեքսիս Օհանյանը ՏՏ ոլորտի ամերիկահայ գործարար է, ակտիվիստ և ներդրող Բրուքլինում, նա հայտնի է իր սոցիալական նորությունների Reddit կայքով, օգնում է գործարկել ճանապարհորդության որոնման կայքը Hipmunk, և սկսել է գործարկել սոցիալական ձեռներեցության Breadpig կայքը։ Նա Y Combinator-ի գործընկերն է, ինչպես նաև Reddit-ի գործադիր տնօրեն։ 2009 թվականին Reddit-ից հեռանալուց հետո, Ալեքսիսը 3 ամիս աշխատեց Միկրոֆինանսում որպես Կիվայի ներկայացուցիչ: Մինչդեռ Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի նորածին աղջիկն արդեն բավականին մեծ ճանաչում ունի Instagram-ում, նա մի քանի օրում մոտ 50.000 հետևորդ է հավաքել: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |