Շարմազանով. 2018-ից հետո էլ առաջնորդը լինելու է Սերժ Սարգսյանը

Շարմազանով. 2018-ից հետո էլ առաջնորդը լինելու է Սերժ Սարգսյանը

PanARMENIAN.Net - Հանրապետականների համար կա մեկ առաջնորդ` դա Սերժ Սարգսյանն է: Այդ մասին հայտարարել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Կիրակնօրյա վերլուծականի» հետ զրույցում:

Շարմազանովն ասել է, որ 2018-ից հետո էլ Հանրապետական կուսակցության առաջնորդը լինելու է Սերժ Սարգսյանը։ «Ի՞նչ կարգավիճակով, որտե՞ղ, կքննարկի կուսակցության հետ՝ մենք կքննարկենք և ապրիլից հետո կներկայացնենք: Սերժ Սարգսյանը Հանրապետականի անբեկանելի առաջնորդն է»,-ասել է նա, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

ՀՀԿ փոխնախագահը հավելել է, որ երկրի ղեկը պառլամենտական համակարգում լինում է ոչ թե մեկ հոգու ձեռքում, այլ կուսակցությունների ձեռքում՝ այն կուսակցությունների, որոնք ստացել են մեծամասնություն, և այս իմաստով՝ նախագահական և խորհրդարանական համակարգերը տարբեր են։ Նա նաշել է նաև, որ այն, որ «պարոն նախագահը քաղաքական մեծամասնության առաջնորդ է, դա որևէ մեկի մոտ կասկած չպետք է հարուցի»:

«2018 թվականի հետ կապված, օրը կգա՝ բարին հետը, մենք կներկայացնենք, բայց ուղղակիորեն զուգահեռներ անցկացնել նախագահական և պառլամենտական համակարգերի միջև՝ անշնորհակալ գործ է»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---