Թրամփ. Նյու Յորքի ահաբեկչին պետք է մահապատժի ենթարկել![]() 2 նոյեմբերի 2017 - 14:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքում հոկտեմբերի 31-ի ահաբեկչության գործով մեղադրվող Ուզբեկստանի քաղաքացի Սայֆուլլո Սաիպովը մահապատժի է արժանի: Այդ մասին նախագահը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Նյու Յորքում ահաբեկչություն գործած անձն ուրախ էր, երբ խնդրում էր ԻՊ դրոշը կախել իր հիվանդասենյակում: Նա 8 մարդ է սպանել, ծանր վնասվածքներ պատճառել 12-ին: Նրան հարկավոր է մահապատժի ենթարկել»,-գրել է Սպիտակ տան ղեկավարը: Հոկտեմբերի 31-ին ահաբեկչական գործողություն է իրականացվել Նյու Յորքում: Տեղական ժամանակով մոտ 15:00-ին Ստորին Մանհեթենում ավտոմեքենան, որի ղեկին երիտասարդ տղամարդ էր նստած, մխրճվել է ամբոխի մեջ: Որոշ ժամանակ անց մեքենան բախվել է դպրոցական ավտոբուսի և կանգ է առել:Իշխանությունները պատահարը որակել են որպես ահաբեկչություն: 6 մարդ մահացել է տեղում, ևս 2-ը՝ հիվանդանոցում, ստացած վիրավորումներից: Զոհվածների թվում կան Արգենտինայի և Բելգիայի քաղաքացիներ: Եվս 11 տուժած կա հիվանդանոցներում ծանր վիճակում: Ընթերցեք նաև. ԱՄՆ-ում որոնում են Նյու Յորքի ահաբեկչության հնարավոր հանցակցին. Նա ևս Ուզբեկստանից է Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |