LA Weekly. Ինչպես է հայկական ինքնությունը վերապրում ցեղասպանությունը

LA Weekly. Ինչպես է հայկական ինքնությունը վերապրում ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - LA Weekly-ն անդրադարձել է ամերիկաբնակ ռեժիսոր Ավո Ջոն Քամբուրյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների հաջողության պատմությունների մասին ֆիլմաշարին: Echoes of Survival ֆիլմաշարի գաղափարն առաջացել է մի քանի տարի առաջ, երբ ամբողջ աշխարհի հայերը պատրաստվում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Մենք խոսում ենք ցեղասպանության ընթացքում սպանված 1.5 մլն հայերի մասին՝ մոռանալով պատմել նրանց մեջ եղած տաղանադավոր անհատների ձեռքբերումների, նորարարությունների մասին և նրա մասին, թե մշակութային ինչ կորուստներ ենք ունեցել»,- պարբերականին ասել է ֆիլմաշարի հեղինակը:

5 մասից բաղկացած փաստագրական ֆիլմն առաջին անգամ ցուցադրվելու է նոյեմբերի 4-ին Arpa միջազգային կինոփառատոնի շրջանակում:

«Սան Ֆերնանդոյում ծնված Քամբուրյանի ընտանիքը ԱՄՆ է տեղափոխվել Սիրիայից: 2012-ին կինոռեժիսորն այցելել է Արևմտյան Հայաստան, եղել նախկինում հայերով բնակեցված վայրերում: Այս ուղևորությունն օգնել է նրան ԱՄՆ վերադառնալուց հետո ֆիլմի ստեղծագործական աշխատանքներում», - գրում է պարբերականը:

Echoes of Survival-ում ներկայացվում են աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի՝ արվեստի, մշակույթի, գիտության ոլորտներում ունեցած ձեռքբերումները, և այն, թե ինչպես է ազգային ինքնությունն ազդում նրանց մասնագիտական գործունեության վրա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---