Լապշին. Ադրբեջանը բոլոր երկրներից ավելի Գամբիային է նման

Լապշին. Ադրբեջանը բոլոր երկրներից ավելի Գամբիային է նման

PanARMENIAN.Net - 7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը ՌԴ և Իսրայելի քաղաքացի է և արտահանձնվել է Իսրայել,Ադրբեջանը համեմատել է Գամբիայի հետ: Այդ մասին բլոգերը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ իր հայ ընկերներն են հարցնում՝ հիմնվելով հարյուրավոր երկրներ կատարած ճանապարհորդությունների փորձի վրա, որ երկրին է ամենից շատ նման Ադրբեջանը:

Լապշինը գրել է նաև, որ հայերն Ադրբեջան ճամփորդել չեն կարող, ուստի՝ հարցը տեղին է:

«Անձի պաշտամունքով, ընդդիմության հետապնդումներով և հասարակության ընդհանուր մարազմով, Ադրբեջանն ամենից շատ աֆրիկյան Գամբիային է նման»,-ասվում է գրառման մեջ:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

Ընթերցեք նաև. Լապշին. Ադրեջանցի դիվերսանտների հետ փոխանակման առաջարկը «կատաղեցրել էր Լավրովին»

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---