Լապշին. Ադրեջանցի դիվերսանտների հետ փոխանակման առաջարկը «կատաղեցրել էր Լավրովին»

Լապշին. Ադրեջանցի դիվերսանտների հետ փոխանակման առաջարկը «կատաղեցրել էր Լավրովին»

PanARMENIAN.Net - 7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը ՌԴ և Իսրայելի քաղաքացի է և արտահանձնվել է Իսրայել, մանրամասներ է ներկայացրել այն մասին, որ Բաքուն մտադիր էր փոխանակել իրեն 2014-ին ԼՂ-ում ձերբակալված և ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հետ:

«2017-ի փետրվարին Ադրբեջանի ղեկավարությունը դիմել էր ՌԴ իշխանություններին՝ առաջարկելով նպաստել ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին ինձ հետ փոխանակելուն: ...Բաքուն փորձում էր շանտաժի ենթարկել ՌԴ-ին՝ ասելով, թե աջակցելով դիվերսանտների շուրջ բանակցություններին Հայաստանի հետ, Մոսկվան դրանով իսկ կարագացնի բլոգեր Լապշինի ազատումը բանտից»,-գրել է Լապշինն իր ֆեյսբուքայն էջում:

Ըստ Լապշինի, Բաքուն ստիպված եղավ, սակայն, հրաժարվել այդ գաղափարից, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր տարակուսանքը հայտնեց այդ առնչությամբ:

«Ըստ ՌԴ ԱԳՆ շատ բարձր պաշտոնյայի, իրավիճակը կատաղեցրեց անձամբ Լավրովին և արդյունքում Ադրբեջանին մերժեցին: Ռուսներն ընդհանրապես չէին կարողանում հասկանել, թե ՌԴ և Իսրայելի քաղաքացի Լապշինն ինչ կապ ունի ադրբեջանցի դիվերսանտների հետ: Եվ գլխավորը՝ ինչու պետք է Հայաստանը, որի քաղաքացին ես չեմ հանդիսանում, իմ համար մարդասպաններին ազատի բանտից: Ավելի ուշ իրավիճակին տեղեկացան նաև Իսրայելի իշխանությունները, որոնք նույնպես վրդովված էին Բաքվի դիրքորոշմամբ, սակայն, ոչ այդքան հրապարակավ»,-ասվում է Լապշինի գրառման մեջ:

Վերջում բլոգերը շնորհակալություն է հայտնում ՌԴ-ին և Իսրայելին սկզբունքայնության, իսկ Հայաստանին՝ «չզիջելու համար»:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---