Նորվեգիան հրաժարվել է զենք վաճառել Ադրբեջանին 6 նոյեմբերի 2017 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայի ԱԳ նախարարությունը հրապարակել է իր խորհրդարանական զեկույցը 2016-ին զենքի արտահանման վերաբերյալ: Զեկույցում ասվում է, որ 2016-ին Նորվեգիան մերժել է Ադրբեջանի հայտը պաշտպանական նշանակության սպառազինության գնման համար, գրում է Haqqin.az-ը: Ադրբեջանի հետ միասին մերժում է ստացել նաև Իսրայելը և մի շարք այլ երկրներ: Իր որոշումը Նորվեգիայի կառավարությունը բացատրել է նրանով, որ «Նորվեգիան դեմ է զենքի և զինամթերքի վաճառքին այն երկրներին, որտեղ պատերազմ է գնում պետությունների միջև կամ կա քաղաքացիական պատերազմի վտանգ»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բաքուն ցանականում է իրանական հրթիռներ ձեռք բերել, Թեհրանը վաճառել չի ուզում:Իրանական բալիստիկ հրթիռներն Ադրբեջանի համար ամենացանկալի սպառազինություն են 2016-ի սեպտեմբերից ի վեր, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանն ունի ռուսական «Իսկանդեր» համակարգեր: Ընթերցեք նաև.Eurasianet. Բաքուն ցանականում է իրանական հրթիռներ ձեռք բերել, Թեհրանը վաճառել չի ուզում Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |