Արթուր Բաղդասարյանի շտաբը մտադիր է բողոքարկել նախագահական ընտրությունների արդյունքները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահության թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբը հանդես է եկել փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահակն ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ: Շտաբի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի նախագահական ընտրությունները բացառիկ կարեւոր նշանակություն ունեն մեր երկրի ու ժողովրդի համար եւ կարեւոր քայլ են ժողովրդավարության զարգացման եւ երկրի հեղինակության բարձրացման գործում:



Ցավոք, փետրվարի 19-ի քվեարկությունը արձանագրեց բազմաթիվ ընտրակեղծիքներ եւ ընտրախախտումներ, ավելին, ընտրական գործընթացը ուղեկցվեց ընտրական հանձնաժողովների անդամների եւ վստահված անձանց ահաբեկման, շանտաժի եւ ծեծի ենթարկելու բազմաթիվ օրինակներով, ինչը կանխելու մասին մենք դեռեւս օրվա երկրորդ կեսին հանդես եկանք հայտարարությամբ: Բազմաթիվ ընտրական տեղամասերում զանգվածային լցոնումների, ընտրակաշառքների համատարած բաժանման, բաց եւ կրկնակի քվեարկությունների եւ ՕԵԿ հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գրավոր բողոքների գրանցելուց զանգվածային հրաժարվելու, բազմաթիվ տեղամասերում ձայների հաշվման ընթացքում կատարված կեղծիքները կասկածի տակ են դնում ընտրությունների ազատությունը, օրինականությունը եւ արդարությունը: Մենք հայտարարում ենք, որ սկսում ենք ընտրությունների արդյունքների վերանայման եւ բողոքարկման գործընթաց` պահանջելով անվավեր ճանաչել ավելի քան հարյուր ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, կատարել ձայների վերահաշվարկ ավելի քան երկու հարյուր ընտրական տեղամասերում, որի արդյունքում Էականորեն բարձրանալու են մեր թեկնածուի ձայները, ինչը իր հերթին էական ազդեցություն կունենա ընտրությունների վերջնական արդյունքների վրա:



Դիմում ենք ՀՀ իշխանություններին` միջոցներ ձեռնարկել չխոչընդոտելու համար օրենքով սահմանված կարգով քվեարկության արդյունքների վերանայումը: Հայտնում ենք, որ ՀՀ սահմանադրության եւ օրենքների խախտմամբ մինչեւ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը քվեարկության իրական պատկերի վերհանմանը խոչընդոտելու եւ աղավաղելու փորձերը հղի են հասարակական առճակատմամբ»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---