Hellomagazine. Մալկովիչի հետքերով՝ Երևան այցելելու 5 պատճառ

Hellomagazine. Մալկովիչի հետքերով՝ Երևան այցելելու 5 պատճառ

PanARMENIAN.Net - Ոգեշնչող տեսարաններ, համեղ ուտեստներ, թև տվող խմիչնքեր՝ այս ամենը Հայաստան այցելելու ծանրակշիռ պատճառներ են, ինչպես դա վերջերս արեց Հոլիվուդի աստղ Ջոն Մալկովիչը:Այդ մասին գրում է ռուսական Hellomagazine պարբերականը՝ ներկայացնելով Երևան այցելելու 5 ծանրակշիռ պատճառ:

Որպես առաջին պատճառ նշվում է քաղաքի ճարտարապետությունը:

«Այստեղ չկա միասնական ճարտարապետական պատկեր: Դա բացատրվում է նրանով, որ Երևանը, որը հիմնավել է Հռոմից 29 տարի առաջ, իր գոյության ընթացքում բազմիցս է քանդվել ու նորից կառուցվել: Երևանը կոնտրաստ ճարտարապետության քաղաք է՝ սև քարից պատմական կառույցներն Երևանում վարդագույն տուֆից կառուցված համեմատաբար նոր շենքերի հարևանությամբ են գտնվում, իսկ ժամանակակից ապակյա բիզնես-կենտրոնները վեր են խոյանում քանդման ենթակա տների կողքին»,-ասվում է հրապարակման մեջ:

Երևան այցելելու երկրորդ պատճառը քաղաքում ամեն ճաշակի երաժշտությունն է՝ ջազ, Ազնավուր, Քանյե Ուեսթ և System of a Down:

Երրորդ պատճառն, ըստ ամսագրի, կերակուրն է:

«Խոհանոցը բնակիչների բնավորության իդեալական արտացոլանք է՝ նույնքան բազմազան ու տարբեր, ավանդական , բայց ընդունող ժամանակակից գաստրոնոմիական հովերը»,-գրում է հեղինակը:

4-րդ պատճառը կոնյակն է:

«Չէ որ կոնյակն այս ժողովրդի համար զուտ խմիչք չէ, այլ մշակույթի և պատմության մաս»,-գրում է պարբերականը:

5-րդ պատճառն, ըստ ամսագրի, այն է, որ Երևանի մերձակայքում են գտնվում այն վայրերը, որոնք յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է այցելի կյանքում գոնե մեկ անգամ՝ Խոր Վիրապ, Սևան, Գառնի, Գեղարդ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---