Բաբլոյան. Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տնօրինողը

Բաբլոյան. Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տնօրինողը

PanARMENIAN.Net - Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, մինչդեռ Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տնօրինողը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ:

Նա նշել է, որ որևէ ատյան չի կարող ընդունել Արցախի դիրքորոշմանը հակասող որոշում:

«Արցախի գոյությունն ու կարգավիճակը Ադրբեջանի կազմում որևէ տարբերակով անհնարին և անընդունելի է: Բանակցություններում առաջընթաց գրանցելու համար Ադրբեջանը պետք է հրաժարվի Արցախն անգամ տեսականորեն իր կազմում պատկերացնելու մտքից», - ընդգծել է Արա Բաբլոյանը:

Խոսելով երկու երկրներում տեղի ուենցած սահմանադրական հանրաքվեից՝ Արա Բաբլոյանը նշել է, որ դրանք անհրաժեշտ են պետության առավել արդյունավետ կառավարման, ինչպես նաև ժողովրդավարության մակարդակի բարձրացման համար:

«Հանրաքվեի արդյունքում Արցախում և Հայաստանում ընդունվել է զարգացման այն ճանապարհը, որը լավագույնս է համապատասխան երկրի ներքին և արտաքին առանձնահատկություններին: Հայկական երկու պետությունների գոյությունը մեր ժողովրդի հարստությունն է, և մենք պարտավոր ենք համատեղ ջանքերով և գործողություններով պաշտպանել ու զարգացնել այն»,-ասել է նա, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---