Մխիթարյան. Գեղեցիկ թիմային խաղ էր, հաճելի էր գոլի հեղինակ դառնալ10 նոյեմբերի 2017 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքայն էջում անդրադարձել է Հայաստան-Բելառուս խաղին և տեղեկացրել է, որ իր մասին փաստագրական ֆիլմը եթերում կլինի նոյեմբերի 16-ին: «Նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանում էի՝ հավաքականի կազմում: Գեղեցիկ թիմային խաղ էր, հաճելի էր գոլի հեղինակ դառնալ»,-գրել է նա: Գրառման մեջ ասվում է նաև, որ ֆիլմը հնարավոր կլինի դիտել MUTV-ի եթերում, ժամը 21:00-ին։ Մխիթարյանը Բելառուսի հավաքականի հետ հանդիպումից հետո մրցակիցներին հաջողություն է մաղթել ապագայում: Այդ մասին հայտնել է Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նոյեմբերի 9-ին Երևանում կայացած Հայաստան-Բելառուս ընկերական խաղում հայկական թիմը ջախջախեց մրցակցին 4:1 հաշվով: Գոլերից մեկի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |