Tengrinews. Հայկական գինու ամեն մի կումի մեջ հայերին հատուկ զգացմունքայնությունն ու կիրքը կա

Tengrinews. Հայկական գինու ամեն մի կումի մեջ հայերին հատուկ զգացմունքայնությունն ու կիրքը կա

PanARMENIAN.Net - Հայկական գինին բույրի, համի, զգացողությունների և զգացմունքների իսկական հրավառություն է: Յուրաքանչյուր կումի մեջ Արարատի մաքուր լեռնային օդը կա ու հայերին հատուկ զգացմունքայնությունն ու կիրքը: Գինեգործությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի: Այսպես է գրում ղազախական Tengrinews-ը՝ խորհուրդ տալով իր ընթերցողին նոյեմբերին անպայման Հայաստան այցելել:

«Պատկերացրեք միայն՝ 6000 տարի առաջ, երբ հին եգիպտացիները բուրգեր էին կառուցում, իսկ հույները ստեղծում էին կոյուղու համակարգը, հայերը նույնպես իրենց ավանդ են ունեցել քաղաքակրթության զարգացման մեջ՝ գինի պատրաստելով Արենիի քարանձավում, որտեղ հայտնաբերվել է մարդկության ամենահին գինու պատրաստման վայրը »,-գրում է պարբերականը:

Նշվում է, որ հայկական խոհանոցը նույնպես հնագույններից է՝ խորհուրդ տալով փորձել տարատեսակ տոլմաները, խաշլաման, թանապուրն ու խաշը, տեղական ձկնատեսականերն ու քյուֆթան, ինչպես նաև հարիսան:

Պարբերականը հիշեցնում է, որ Երևանը Հռոմից մոտ 30 տարով մեծ է՝ հորդորելով այցելել Մատենդարան, Գառնի, Սևան, Տաթև:

Ընթերցեք նաև. Hellomagazine. Մալկովիչի հետքերով՝ Երևան այցելելու 5 պատճառ

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---