Հայ երիտասարդների ստեղծած Breedge հարթակը կկապի ուսանողին գործատուի հետ![]() 11 նոյեմբերի 2017 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Հայ ուսանողները ստեղծել են Breedge հարթակը, որի նպատակն է կապեր հաստատել գործատուների և ուսանողների միջև: Այն կօգնի գործատուներին տաղանդավոր և եռանդուն ուսանողների շրջանում գտնել իրենց ապագա աշխատողներին: Հարթակում ուսանողները կարող են ստեղծել սեփական հաշիվը՝ նկարագրելով իրենց մասնագիտական հմտությունները: Համակարգը կընտրի կոնկրետ հաստիքի համար ամենահարմար թեկնածուներին և կներկայացնի նրանց պրակտիկանտ փնտրող կազմակերպությանը: Յուրաքանչյուր հարցազրույցի համար ընկերությունը Breedge-ին վճարում է $5: Breedge ստարթափի թիմը ձևավորվել է 2017-ին անցկացված Startup Boost Weekend-ի ընթացքում: Առաջին մրցանակին արժանանալուց հետո թիմը հնարավորություն է ստացել զարգացնել նախագիծը Ամերիկյան համալսարանում գործող EPIC ինկուբատորում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |