Հայ երիտասարդների ստեղծած Breedge հարթակը կկապի ուսանողին գործատուի հետ11 նոյեմբերի 2017 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Հայ ուսանողները ստեղծել են Breedge հարթակը, որի նպատակն է կապեր հաստատել գործատուների և ուսանողների միջև: Այն կօգնի գործատուներին տաղանդավոր և եռանդուն ուսանողների շրջանում գտնել իրենց ապագա աշխատողներին: Հարթակում ուսանողները կարող են ստեղծել սեփական հաշիվը՝ նկարագրելով իրենց մասնագիտական հմտությունները: Համակարգը կընտրի կոնկրետ հաստիքի համար ամենահարմար թեկնածուներին և կներկայացնի նրանց պրակտիկանտ փնտրող կազմակերպությանը: Յուրաքանչյուր հարցազրույցի համար ընկերությունը Breedge-ին վճարում է $5: Breedge ստարթափի թիմը ձևավորվել է 2017-ին անցկացված Startup Boost Weekend-ի ընթացքում: Առաջին մրցանակին արժանանալուց հետո թիմը հնարավորություն է ստացել զարգացնել նախագիծը Ամերիկյան համալսարանում գործող EPIC ինկուբատորում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում |