Պուտինը պարգևատրել է Արա Աբրահամյանին

Պուտինը պարգևատրել է Արա Աբրահամյանին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա ԱբրահամյանինՀայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի շքանշանով:

Հայրենիքի մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի շքանշանը շնորհվում է ժողովրդների միջև խաղաղության, բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:

Արա ԱԱբրահամյանը հայտնի գործարար է, բարեգործ, հասարակական գործիչ, Ռուսաստանի հայերի միության նախագահ: 2000 թվականից ի վեր «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահն է: 2003 թվականին ընտրվել է հայկական հասարակական կազմակերպությունների «Համաշխարհային հայկական կոնգրես» միջազգային միության նախագահ: 2003 թվականին ստեղծել է «Գործարարների Ռուսաստան-Արգենտինա Խորհուրդը» և ներկայումս հանդիսանում է նրա համանախագահը՝ ռուսական կողմից: «Ֆրանկո-ռուսական» ասոցիացիայի համանախագահն է: ՅՈՒՆԵՍԿՈՅԻ բարի կամքի դեսպան է: Ռուսաստանի Դաշնության Պետդումայի հանրային պալատի ազգամիջյան հարաբերությունների և խղճի ազատության կոմիտեի անդամ է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---