Լավրովը լավատես չէ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում

Լավրովը  լավատես չէ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ լավատես չէ ղարաբաղյան հիմնախանդրի կարգավորման հարցում:

«Սա դժվար խնդիր է, և մեր բանակցությունների փորձը ապացուցում է, որ դրանք արագ չեն ավարտվի: Բոլոր տարրերն առկա են այս խնդրի լուծման համար։ Ինչպես նշեցի Բաքվում, այս տարրերը ձևավորվել են մի փաթեթի մեջ, և շատ դժվար է վերցնել մի քանիսը և փորձել դրանց հիման վրա հասնել համաձայնության: Այդ դեպքում հավասարակշռող տարրերը դուրս կմնան, և չի լինի այն արդյունքը, որը բոլորս ենք ակնկալում»,-ասել է Լավրովը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ չնայած Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշմանը, բանակցությունները պետք է շարունակել:

«Հայաստանը տրամադրված է համանախագահների հետ կառուցողական ձևով շարունակել հանդիպումներն՝ արտգործնախարարների, նախագահների մակարդակով։ Մենք երբևէ չենք հրաժարվել հանդիպել ոչ նախարարների, ոչ նախագահների մակարդակով։ Գալիք դեկտեմբերի համար այդպիսի հանդիպում չի նախատեսվում»,- ասել է Նալբանդյանը:

ՌԴ արտաքին գործերի նախարարը Հայաստանում է գտնվում Էդվարդ Նալբանդյանի հրավերով: Նա նոյեմբերի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սերգեյ Լավրովը Երևան է ժամանել Բաքվից, որտեղ նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---