The Week. Հայաստանն այս շաբաթվա «երազանքի ուղևորության» երկիրն է21 նոյեմբերի 2017 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական The Week ամսագիրը այս շաբաթ «երազանքի ուղևորության» համար ամենալավ երկիր է ճանաչել Հայաստանը: Ամսագիրն ամեն շաբաթ ընթերցողներին է ներկայացնում հայտնի ճանապարհորդների կողմից առաջարկվող լավագույն ուղղություններն աշխարհում: Ամսագիրն անդրադառնում է BBC-ի մեկնաբան, գրող Բեն Լերվիլի Հայաստան կատարած ուղևորության մասին նոթերին, որտեղ նա պատմում է հայերի շռայլության և հյուրասիրության մասին: Բեն Լերվիլին գրում է, որ, ուսումնասիրելով հնացած ուղեցույցը, մի հյուրատան հասցե է գտել Դիլիջանում, որը բավականին դժվար է գտել քաղաքի մերձակայքում: «Ես թակեցի, բայց ի պատասխան միայն լռություն էր: Շուտով, սակայն, ոտնաձայներ լսվեցին և գոգնոցով միջին տարիքի մի կին բացեց դուռը»,-ասվում է հոդվածում: Հյուրին ընթրիքի են հրավիրել, որն, ինչպես պարզվել է, տոնական էր՝ նշում էին տան տիրոջ դրստեր 18-ամյակը: Աղջկա մայրը նորանոր ուտեստներ էր մատուցում իրեն: Սեղանին ավանդական լավաշն էր, սմբուկ և ձիթապտուղ, թարմ բողկ և պանիր, հետո հայտնվեց խոզի մսից պատրաստված խորովածը, իսկ հետո սունկ, հավ և էլի բազում ուտեստներ: Սեղանին էր նաև տնական մրգի օղին: «Ես այսպես կասեմ. եթե դուք հյուրընկալվեք Հայաստանում, դժվար թե մոռանաք դա երբևէ»,-ավարտում է հոդվածը հեղինակը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |