Քոչարյան. ՀՀ-ն կողջունի Ադրբեջանի մուտքը ԵՏՄ, եթե Բաքուն հրաժարվի թշնամական քայլերից23 նոյեմբերի 2017 - 14:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն կողջունի Ադրբեջանի մուտքը ԵՏՄ, եթե Բաքուն հրաժարվի թշնամական քայլերից, ԵՏՄ ոչ միայն անդամ, այլև նույնիսկ դիտորդ պետությունը պետք է միության անդամ պետություններին վնասող քայլեր չձեռնարկի: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` խոսելով ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցելու հնարավորության մասին: «Ադրբեջանի` ԵՏՄ կազմում լինելը, նշանակում է պահպանել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի այն դրույթը, որով նույնիսկ դիտորդ պետությունը, ոչ միայն անդամը, չպետք է որևէ քայլեր ձեռնարկի՝ ի վնաս անդամ պետությունների կամ ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության: Դա ենթադրում է, որ, եթե Ադրբեջանը ցանկանում է այս կամ այն ձևով մոտենալ ԵՏՄ-ին, պիտի այսպիսի քայլեր չձեռնարկի», - ասել է Քոչարյանը, հայտնում է Aysor.am-ը: Նա ընդգծել է` Հայաստանը կողջունի Ադրբեջանի միանալը ԵՏՄ-ին, եթե այդ պետությունը պահպանի վերոնշյալ պայմանը: «Եթե խոսում ենք տնտեսական դաշտից, բավական է հիշել մի բան` Ադրբեջանը շրջափակում է Հայաստանը: Այս պետության՝ ԵՏՄ-ին միանալը կամ դիտորդ դառնալը մեր կողմից էլ ողջունելի կլինի, եթե Ադրբեջանը կատարի այն պարտավորությունները, որոնք սահմանված են թե՛ դիտորդ, թե՛ անդամ պետության համար, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է շրջափակումը վերացնի, դա նշանակում է թշնամական գործողություններ չիրականացնել Հայաստանի դեմ, դա նշանակում է վերջ տալ հայատյացությանը», - ամփոփել է ՀՀ փոխարտգործնախարարը: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) բաց ինտեգրացիոն միություն է և Ռուսաստանն ուրախ կլինի տեսնել Ադրբեջանին այդ կառույցում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |