Իրավապաշտպանները կոչ են անում ԵՄ-ին չընդլայնել գործակցությունը Ադրբեջանի հետ23 նոյեմբերի 2017 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Իրավապաշտպան խմբերը բողոքի նամակ են հղել Եվրամիության անդամ երկրների ղեկավարներին՝ պահանջելով ճնշում գործադրել Ադրբեջանի նախագախ Իլհամ Ալիևի վրա: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության կայքի փոխանցմամբ, պահանջին միացել են մոտ 40 հասարակական կազմակերպություններ: Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակում հավաքվելու են ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարները: «ԵՄ-ն հայտարարել է, որ Արևելյան գործընկերության երկրները պետք է կայացած քաղաքացիական հասարակություն և ազատ մամուլ ունենան, բայց Ալիևի Ադրբեջանը չի կատարում այդ առաջադրանքը», - ասել է International Partnership for Human Rights կազմակերպության նախագահ Բրիջիթ Դուֆուրը: Ըստ նրա, ԵՄ առաջնորդները չպետք է ընդլայնեն Ադրբեջանի հետ հարաբերությունները, քանի դեռ այդ երկրի իշանությունները բռնաճնշումներ են կիրառում քաղաքացիական հասարակության, այլախոհների նկատմամբ: Նամակում նշվում է նաև, որ վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունները խախտել են Արևելյան գործընկերության մասնակից երկրների կողմից ստանձնած պարտավորություններն, ընդունելով այնպիսի օրենսդրություն, որը սահմանափակում խոսքի ազատությունը: Իշխանությունները փակել են անկախ լրատվամիջոցները, ինչպես նաև հետապնդել, ահաբեկել և ձերբակալել են անկախ լրագրողներին, իրավապաշտպաններին, ակտիվիստներին և քաղաքացիական հասարակության այլ անդամների Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |