Apple-ը ծալվող դիսփլեյ է պատենտավորել

Apple-ը ծալվող դիսփլեյ է պատենտավորել

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը ծալվող դիսփլեյ է պատենտավորել: Firstpost կայքի փոխանցմամբ, ընկերությունից հայտնել են, որ ծալվող դիսփլեյի տեխնոլոգիան թույլ կտա սարքավորման էկրանը «բացել և փակել, ինչպես գիրքը»:

Կայքը գրում է, որ Apple-ը, Samsung-ի փոխարեն, նախաընտրել է մշակել տեխնոլոգիան LG ընկերության հետ:«Ընկերությունը ծալվող էկրաններով գադջեթների արտադրությունը կարող է սկսել միայն 2020 թվականին: Սրան զուգահեռ, LG ընկերությունը հայտարարել է, որ արդեն ավարտին է հասցրել իր ծալվող էկրանով՝ OLED panel սարքավորման նախատիպը և նախապատրաստվում է այն վաճառքի հանել», - գրում է կայքը:

Apple ընկերության՝ ծալվող էկրանի տեխնոլոգիա մշակելու մասին խոսակցություններ շրջանառվում էին դեռևս մեկ տարի առաջ: Այդպիսի դիսփլեյներ ներկայումս մշակում է ընկերության գլխավոր մրցակիցը` Samsung-ը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---