«ՎԿոնտակտե»-ում արդեն հնարավոր է խմբագրել ուղարկած հաղորդագրությունները

«ՎԿոնտակտե»-ում արդեն հնարավոր է խմբագրել ուղարկած հաղորդագրությունները

PanARMENIAN.Net - «ՎԿոնտակտե» սոցցանցի թիմը հայտնել է հաղորդագրությունների թարմացված ծառայության գործարկման մասին: Այժմ օգտատերերը կկարողանան խմբագրել հաղորդագրությունները, իսկ խմբակային չաթեր ստեղծողները կկարողանան հղումներ ստեղծել զրույցին միանալու համար:

Անձնական հաղորդագրությունների խմբագրումը հասանելի է 24 ժամվա ընթացքում: Ուղարկելուց հետո թարմացված հաղորդագրությունները կունենան «խմբ.» նշումը, գրում է Ferra.ru-ն:

Խմբագրման համար հարկավոր է սեղմել մատիտի պատկերով պատկերակին կայքի ամբողջական կամ բջջային տարբերակներում: Android-ի օգտատերերն արդեն կարող են տեսնել հաղորդագրությունների փոփոխման արդյունքները: Ինչպես նշում են մշակողները, նորամուծությունը շուտով հասանելի կլինի VK պաշտոնական հավելվածների թարմացումներում:

Բացի այդ, այժմ օգտատերին չաթին միացնելու համար պարտադիր չէ նախապես միացնել ընկերների ցանկին՝ փոխարենը կարելի է հղումով հրավիրել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---