«Երևակի» սաները մասնագիտական այցով եղել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում29 նոյեմբերի 2017 - 12:16 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որպես Հայաստանում պատասխանատու գործարար մշակույթի մոդել ձևավորած ընկերություն, երիտասարդներին մշտապես հնարավորություն է ընձեռում ավելի լավ ճանաչել գործարար կառավարման իր մշակույթը՝ հետագա մասնագիտական կողմնորոշման հարցում նրանց առավելագույն օգտակար լինելու նպատակով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպվող՝ արդեն ավանդույթ դարձած «բաց դռների օր» միջոցառման շրջանակներում, ընկերությունը հյուրընկալել էր «Երևակ» կրթահամալիրի ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների սաներին: Հանդիպման ժամանակ աշակերտները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատմությանը և հեռառահաղորդակցության ոլորտում ընկերության արձանագրած հաջողություններին: Մասնավորապես՝ «Երևակ» կրթահամալիրի սաները շրջեցին գրասենյակով, այցելեցին գործառնական առանցքային ստորաբաժանումներ, այդ թվում նաև՝ Զանգերի ու սպասարկման կենտրոնները: Շրջայցի ավարտին դպրոցականները հանդիպեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի հետ: Ռալֆ Յիրիկյանը դպրոցականներին խորհուրդներ տվեց մասնագիտական կողմնորոշման և ընտրության գործում ու պատասխանեց նրանց հարցերին: «Ճանաչողական այսօրինակ հանդիպումները շատ կարևոր են փորձի փոխանակման, մասնագիտության ճիշտ ընտրության և երիտասարդներին՝ ընկերության հաջողված օրինակով առաջնորդելու տեսանկյունից: Տարբեր ոլորտներում ընդգրկված՝ ընկերության փորձառու մասնագետների հետ շփվելու և նրանցից խորհուրդներ ստանալու հնարավորությունները միտված են երիտասարդների մտահորիզոնի ընդլայնմանն ու անփոխարինելի են հետագա մասնագիտական կրթության վերաբերյալ պատկերացում կազմելու հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես կիսում է իր փորձը այն երիտասարդների հետ, որոնք ցանկանում են տեղեկություններ ստանալ հեռահաղորդակցության ոլորտի, կառավարման մշակույթի և ոլորտին առնչվող մասնագիտությունների վերաբերյալ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են |