Առցանց անվճար անգլերեն դասընթացներ` մարզերի բնակիչների համար

Առցանց անվճար անգլերեն դասընթացներ` մարզերի բնակիչների համար

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ համատեղ իրականացնում է Ընդհանուր անգլերեն սկսնակների համար և Բիզնես անգլերենի անվճար դասընթացներ։

Ծրագրին կարող են մասնակցել համակարգչին տիրապետող և ինտերնետային կապի հասանելիություն ունեցող 17-35 տարեկան մարզաբնակներ։

Մրցութային կարգով ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել ու համապարփակ գիտելիքներ անգլերենից, որի արդյունքում կտիրապետեն աշխարհի ամենապահանջված լեզուներից մեկը և կօգտագործեն այն որպես հաղորդակցության և մասնագիտական զարգացման միջոց:

Դասավանդման ժամանակակից մեթոդների և նորագույն տեխնոլոգիաների համադրման շնորհիվ ուսուցման գործընթացը կլինի հետաքրքրական, դյուրին, ինչպես նաև կնպաստի հավելյալ հմտությունների ձեռքբերմանը։

Դասընթացին մասնակցությունն անվճար է՝ ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցության շնորհիվ։ Այնուամենայնիվ, մասնակիցները պիտի ունենան անհրաժեշտ տեխնիկա և ինտերնետ կապ, ինչպես նաև պարտավորվում են մասնակցել դեմ առ դեմ լսարանային դասերին, որոնք տեղի կունենան իրենց բնակության վայրից ոչ հեռու։

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնելՀայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով:Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվումեն կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում ենհամայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն ենՀայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների ավելի քան67,000 բնակիչները:

2015 թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթությանմիջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները,հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլմարզերում և համայնքներում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---