Վրաստանի Սահմանադրական դատարանն ապաքրեականացրել է մարիխուանայի օգտագործումը

Վրաստանի Սահմանադրական դատարանն ապաքրեականացրել է մարիխուանայի օգտագործումը

PanARMENIAN.Net - Վրաստանի Սահմանադրական դատարանը չեղարկել է մարիխուանայի օգտագործման համար նախատեսվող քրեական պատիժը՝ բավարարելով Վրաստանի քաղաքացի Շիանիձեի հայցը:

Ըստ դատարանի որոշման, կանեփի և մարիխուանայի օգտագործումն այլևս չի համարվի քրեական հանցագործություն, գրում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ մարիխուանայի օգտագործման համար քրեական պատասխանատվությունը չի համապատասխանում Վրաստանի Սահմանադրության 16-րդ հոդվածին, որով «յուրաքանչյուրն ունի սեփական անձն ազատ զարգացնելու իրավունք»: Հայցվորը, մասնավորապես, դատարանում ապացուցում էր, որ երկրի յուրաքանչյուր քաղաքացի հանգստի ձևն ինքնուրույն ընտրելու իրավունք ունի:

«Դատարանը համարել է, որ անհատական օգտագործման դեպքում պատիժը չի կարող դիտարկվել որպես հանրային կարգի պաշտպանության ընդունելի միջոց»,-ասվում է ՍԴ որոշման մեջ:

Վերջին շրջանում Վրաստանում ակտիվացել էր հանրային քարոզարշավը թմրանյութերի ապաքրեականացման պահանջով, հաճախ էին ակցիաներ կազմակերպվում՝ պահանջելով չեղարկել քրեական պատասխանատվությունը մարիխուանայի և այլ արգելված միջոցներ օգտագործելու համար: 2017-ի հուլիսին Վրաստանի ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց այն նորմը, որի համաձայն մարիխուանայի ոչ մեծ քանակության աճեցումն անձնական օգտագործման համար քրեորեն պատժելի հանցագործություն է:

Ըստ վիճակագրական տվյալների, Վրաստանում 10.000 մարդուց 29-ը թմրամոլ է:

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- ասել է նա