Հայկական Shadowmatic-ը Google Play-ում լավագույն նորարար խաղերից մեկն է ճանաչվել 2 դեկտեմբերի 2017 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Հայկական Triada Studio ընկերության ստեղծած Shadowmatic խաղը ճանաչվել է Google Play-ի 2017 թվականի լավագույն նորարարական խաղերից մեկը: Shadowmatic-ը նվաճել է բազմաթիվ տիտղոսներ ու մրցանակներ: 2015 թվականի հունիսին այն դարձել է Apple Design Awards-ի մրցանակակիրը` դառնալով մրցանակին արժանացած առաջին հայկական խաղը: Խաղը նաև արժանացել է 2 մրցանակի DevGAMM Awards-ում, ինչպես նաև ճանաչվել տարվա լավագույն խաղ iPhone-ի համար Չինաստանում, Հնդկաստանում և Ռուսաստանում, «Լավագույն խաղեր iPhone-ի համար» մրցանակակիր դարձել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում: Հոնկոնգում և Թայվանում խաղը հաղթել է «Ամենանորարարական խաղ iPhone-ի համար» անվանակարգում, իսկ Կորեայում ստացել «Լավագույն բեսթսելեր iPhone-ի համար» կոչումը: Հավելվածն արժանացել է նաև բազմաթիվ այլ մրցանակների: 2015-ի հունվարին լույս տեսած խաղը հասանելի է Android և iOS համակարգերի օգտատերերին՝ անվճար ներբեռնման համար: 4 ունիկալ սենյակում առաջին 14 մակարդակներն անցնելուց հետո խաղացողները կարող են ակտիվացնել խաղի մնացած մասը մեկանգամյա վճարում կատարելով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |