ԿՀԴՊ աշխատակիցները ձերբակալել են «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանին24 փետրվարի 2008 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում ԿՀԴՊ աշխատակիցների կողմից ձերբակալվել է Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: Որոշ տվյալներով, Սմբատ Այվազյանն ու իր վարորդ Վարդան Կիրակոսյանը ձերբակալվել են, երբ վերադառնում էին Ազատության հրապարակից, որտեղ մասնակցում էին ընդդիմության հանրահավաքին: Ենթադրաբար, ձերբակալվածները գտնվում են ԱԱԾ-ի քննչական մեկուսարանում:Նշենք, որ 1995-1999 թվականներին Սմբատ Այվազյանը եղել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր: «Երկրապահ» խորհրդարանական խմբի անդամ, ապա` նախագահ: 1998-2000 թվականներին եղել է Հայաստանի պետական եկամուտների նախարար: 2000 թվականից «Հանրապետություն» կուսակցության նախագահի տեղակալ է: 2003-2007 թվականներին խորհրդարանի պատգամավոր: Պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |