PicsArt Animator-ը ճանաչվել է տարվա լավագույն ժամանցային հավելված (վիդեո) 2 դեկտեմբերի 2017 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Google Play–ը հայկական PicsArt Animator-ը ճանաչել է տարվա լավագույն ժամանցային հավելված։ Հավելվածի միջոցով կարելի է սթիքերների, էմոջիների և այլ գործիքների կիրառությամբ ստեղծել անիմացիոն պատկերներ, մուլտեր: PicsArt Animator-ը հայկական PicsArt ընկերության կողմից գործարկված հավելված է: Ամենալավ ժամացային հավելվածների ցանկում են ընդգրկվել նաև գունազարդման հավելվածներ InColor–ը, HOOKED–Chat Stories–ը, Adobe Photoshop Sketch–ը, ինչպես նաև Intimind մեդիտացիոն հավելվածը։ PicsArt ֆոտոխմբագրման հավելվածը 2017-ի հոկտեմբերին հատել էր 100 միլիոն ակտիվ օգտատերերի շեմը: Այն ամբողջ աշխարհում ներբեռնվել է 450 միլիոն անգամ, 30 լեզուներով: Հավելվածում օգտատերերի խմբագրած նկարների քանակը հասնում 850 մլն-ի:Մեծ տարածում ստացած լայն հնարավորություններով գրաֆիկական խմբագիրը մշակվել է 2011-ի հայկական թիմի կողմից: Այն ունի պատկերների խմբագրման լայն հնարավորություններ և հարյուրավոր գործիքների ու էֆեկտների միջոցով ֆոտոմոնտաժի հնարավորություն, որոնք կարելի է գտնել միայն մասնագիտացված ծրագրերում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |