Հայ պատանին կենցաղը հեշտացնող ռոբոտ է ստեղծել 6 դեկտեմբերի 2017 - 15:07 AMT PanARMENIAN.Net - 11-ամյա Դավիթ Բաղդասարյանը ռոբոտաշինությամբ հետաքրքրվում է արդեն մի քանի տարի: Նրա ստեղծած դեռևս միակ բազմաֆունկցիոնալ ռոբոտը կարողանում է վերցնել, տեղափոխել և տեղադրել առարկաները, ինչպես նաև կարդալ և հարցերի պատասխանել: Ռոբոտն ունի նաև տեսախցիկ: PanARMENIAN.Net ին Դավիթը պատմեց, որ մարդկանց կենցաղը հեշտացնող ռոբոտ ստեղծելու մասին վաղուց է երազել: «Ռոբոտաշինության հետ կապված բազմաթիվ գաղափարներ առաջացան «Աղուէս» ծրագիրը սովորելու ընթացքում, և ես որոշեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ այս բնագավառի մասին»,-ասաց նա: Դավիթը բազմաֆունկցիոնալ ռոբոտը պատրաստել է նախկինում իր սարքած մի քանի այլ ռոբոտների համադրությամբ: «Երկու ամսում եմ պատրաստել ռոբոտը՝ Arduino IDE և Snap4arduino ծրագրերի միջոցով»,- ասաց նա: Պատանին մտադիր է կատարելագործվել ռոբոտաշինության բնագավառում: Այժմ նա պատրաստվում է բերք հավաքող ռոբոտ ստեղծել: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |