Օտտավայի բնակիչը վաճառքի է հանել Այվազովսկու կտավը. Նա չգիտի՝ ինչ գնով վաճառի այն

Օտտավայի բնակիչը վաճառքի է հանել Այվազովսկու կտավը. Նա չգիտի՝ ինչ գնով  վաճառի այն

PanARMENIAN.Net - Հայ անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ծովը» կտավը վաճառքի է հանվել կանադական Օttawa Citizen կայքում: 1860-ականներին ստեղծված կտավը վաճառելու մասին հայտարարություն է հրապարակել Ռոբ անունով Օտտավա քաղաքի մի բնակիչ:

Նա հայտնում է, որ իր մայրը մեծանուն նկարչի վրձնին պատկանող կտավը գնել է 1980-ականներին:

Կանադացին հայտարարության մեջ գրում է նաև, որ ունի Տրետյակովյան պատկերասրահի կողմից տրամադրված հավաստագիրը, որը փաստում է, որ կտավը օրիգինալն է: Միևնույն ժամանակ նա հայտնում է, որ չի գտնում նկարչի ստորագրությունը կտավի վրա:

«Հեղինակի ստորագրությունը հավանաբար մնացել է շրջանակի տակ: Ցանկանում եմ վաճառել կտավը, բայց չգիտեմ, թե ինչպես: Չգիտեմ նաև, թե շուկայում այն որքան կարժենա»,- հայտարարության մեջ նշել է կանադացին:

Նա չի բացառել նաև, որ կարող է կտավը աճուրդի հանել մեկնարկային $100.000-ով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---