Ճապոնական դրոնը երգերի միջոցով արտաժամյա աշխատողներին կվռնդի աշխատավայրից 9 դեկտեմբերի 2017 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Ճապոնական Taisei ընկերությունը մշակել է T-Frend դրոնը, որը պայքարելու է գրասենյակային աշխատակիցների արտաժամյա աշխատանքի դեմ երգերի միջոցով: Դրոնը որոշակի ժամերի կթռչի հատուկ աշխատակցի առաջադրած երթուղով և կմոտենա նրանց, ովքեր մնացել են աշխատավայրում աշխատանքային օրվա ավարտից հետո: Սարքը նրանց համար կկատարի Auld Lang Syne երգի ճապոնական տարբերակը, գրում է TJ-ն: Դրոնը հագեցած կլինի տեսախցիկով և GPS-ից անկախ նավիգացիոն համակարգով: Տեսախցիկի բոլոր տեսագրություններն ու զեկույցները պարեկության մասին հասանելի կլինեն ընկերության ամպային արխիվում և իրական ժամանակով: Դրոնը հնարավոր կլինի ձեռք բերել նաև ամսական վարձույթով: Այն մատչելի կդառնա 2018-ի ապրիլից: Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ մահացել է 159 ժամ արտահերթ աշխատած լրագրողուհին: Պարզվել է, որ նրա մահվան պատճառ է դարձել լուրջ գերհոգնածությունն աշխատավայրում, ինչը տարածված երևույթ է Ճապոնիայում: Շատերն են արտաժամյա աշխատում, այդ թվում հանգստյան օրերին, և հաճախ, սթրես են տանում՝ վաղաժամ սրտի կաթված կամ ինսուլտ ստանալով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը |