Վահրամ Բաղդասարյանը՝ վարչապետի թեկնածության մասին. Անփոխարինելի մարդիկ չկան

Վահրամ Բաղդասարյանը՝ վարչապետի թեկնածության մասին. Անփոխարինելի մարդիկ չկան

PanARMENIAN.Net - Անփոխարինելի մարդիկ ընդհանրապես չկան: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով 2018-ին վարչապետի թեկնածուի հարցին:

Նա հավելել է, որ նման պատասխանատվություն վերցնողները պետք է լինեն հեղինակություն, բայց անվիճելի ոչ ոք չի կարող լինել, հայտնում է Aysor.am-ը:

«Չի կարող լինել անվիճելի անձ, որովհետև մեր երկրում կա բազմակուսակցականություն: Երբ կան ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժեր, այդ ձևակերպման հետ համաձայն չեմ», - նշել է Բաղդասարյանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե հանրապետականները պնդում են, որ Սերժ Սարգսյանը անփոխարինելի է՝ Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ վարչապետի լիազորությունները բավականին մեծանալու են ու ամբողջ երկրի պատասխանտվությունը վերցնող անձը պետք է բազմաոլորտ իմացության տեր անձնավորություն լինի:

«Մենք նման քննարկում չեն ունեցել, որպեսզի անձեր դնենք ու քննարկենք: Երբ ունենանք, կտանք պատասխաններ»:

Անդրադառնալով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, որ Կարեն Կարապետյանը կարող է նախագահի պաշտոնում փոխարինել Սերժ Սարգսյանին՝ Վահրամ Բաղդասարյանն ասել է. «Վիճելի հարց է՝ փոխարինելի-անփոխարինելի, որովհետև անփոխարինելի մարդիկ ընդհանրապես չկան: Այդ մասին համեստորեն խոսում է նաև հանրապետության նախագահը: Եթե Կարեն Կարապետյանը պատրաստված անձնավորություն չլիներ, մենք այս ընթացքում նրան որպես վարչապետի վստահություն չէինք հայտնի: Եթե մենք Կարեն Կարապետյանին կարևորագույն պոստերից մեկն ենք վստահել՝ ՀՀ վարչապետի պոստը, մենք հաշվի ենք առել նրա պատրաստակամությունը»:

2018 թվականին ավարտվում են գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն, որից հետո ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման՝ վարչապետի լայն իրավասություններով:ՀՀ-ում տևական ժամանակ քննարկվում է՝ արդյոք գործող վարչապետը կշարունակի պաշտոնավարել, թե կզիջի պաշտոնը գործող նախագահին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---