20 դեկտեմբերի 2017 - 17:21 AMT
ՀՀ-ն ՄԱԿ-ում Ղրիմի հարցում սատարել է Ռուսաստանին

Հայաստանը դեմ է քվերակել Ղրիմի վերաբերյալ Ուկրաինայի ներկայացված բանաձևին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում: Այդ մասին ասվում է ՄԱԿ հաղորդագրության մեջ:

Ուկրաինան «Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Ղրիմի Ինքնավար Մարզում և Սևաստոպոլ քաղաքում» բանաձևը ներկայացրել էր 30 երկրի հետ համահեղինակությամբ:

Փաստաթղթի վերաբերյալ քվեարկությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին: Բանաձևին կողմ է քվեարկել 70 պետություն, դեմ՝ 26: Դեմ քվեարկողների թվում են Հայաստանը, ՌԴ-ն, Բելառուսը, Բոլիվիան, Վենեսուելան, Հնդկաստանը, Չինաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Սերբիան, Տաջիկստանը, Ուզբեկստանը և ՀԱՀ-ը:

Ձեռնպահ է մնացել 76 պետություն:

Բանաձևի տեքստում Ռուսաստանը կոչված է «օկուպացնող տերություն», իսկ Ղրիմը՝ «ժամանակավորապես օկուպացված» տարածք:

Ղրիմի վերաբերյալ բանաձևը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի քվեարկությանն է դրվում արդեն երկրորդ տարին անընդմեջ: 2016-ի դեկտեմբերին բանաձևին կողմ էր քվեարկել 70 պետություն, դեմ՝ 26-ը, այդ թվում նաև Հայաստանը: