ՄԱԿ-ը կոչ է անում Թրամփին չեղարկել Երուսաղեմի վերաբերյալ որոշումը22 դեկտեմբերի 2017 - 11:50 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի անդամ երկրները դեկտեմբերի 21-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել են բանաձևը, որով կոչ է արվում ԱՄՆ-ին վերանայել իր որոշումը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ: Բանաձևը ներկայացրել էին Թուրքիան և Եմենը: Կողմ է քվեարկել 128 պետություն, այդ թվում՝ Գերմանիան: 9 երկիր դեմ է եղել և ևս 35-ը ձեռնպահ է մնացել: ՄԱԿ ԳՎ-ում ընդունված փաստաթուղթը դատապարտում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը և իրավաբանորեն անվավեր է ճանաչում Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ որոշումը, գրում է Deutsche Welle-ն: Ի տարբերություն ՄԱԿ ԱԽ-ում ընդունված բանաձևերի, ՄԱԿ ԳՎ բանաձևերը իրավաբանորեն պարտավորեցնող չեն: Նմանատիպ բանաձևը ՄԱԿ ԱԽ-ում անցկացնելու փորձը ձախողվեց, քանի որ ԱՄՆ-ն վետո դրեց փաստաթղթի վրա: ԱԽ մյուս 14 անդամը կողմ էր արտահայտվել բանաձևին: ԱՄՆ-ն ամեն կերպ փորձեց խոչընդոտել ՄԱԿ ԳՎ-ում Երուսաղեմի վերաբերյալ բանաձևի ընդունմանը: Մասնավորապես, Թրամփը սպառնաց զրկել ֆինանսական աջակցությունից այն երկրներին, որոնք կսատարեն այդ փաստաթղթին: «Այդ երկրները վերցնում են մեր փողերն ու մեր դեմ են քվեարկում: Նրանք միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր դոլարներ են ստանում և դեմ են քվեարկում մեզ»,-ասել էր Թրամփը: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, իր հերթին, «ստի տուն» է անվանել ՄԱԿ_ը, իսկ Պաղեստինի ազգային ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի ներկայացուցիչ Աբու Ռուդեյնեն ողջունել է բանաձևի ընդունումը ՄԱԿ ԳՎ-ում: Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինա-իսրայելյան հակամարտության անկյունաքարերից է: Իսրայելը Երուսաղեմի արևելյան և արևմտյան մասերը համարում է «անբաժան մայրաքաղաք», իսկ պաղեստինցիներն Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |